Կսահմանվեն ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

MasterNews

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ընդարձակվում է ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների ցանկը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց խորհրդարանի մայիսի 5-ի նիստում:

Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Նախագծերի փաթեթը կազմվել է այնպես, որ պատիժների համակարգում ազատազրկումը դիտվի որպես ծայրահեղ միջոց:

Պատժի համակարգում նախատեսվել է կարգապահական գումարտակում պահելը՝ որպես առանձին պատժատեսակ: Այն կիրառվելու է զինծառայողների նկատմամբ՝ բացառությամբ ավագ ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների:

Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի հետ:

Next Post

Իրաքի հյուսիսում հարձակման են ենթարկվել նավթի հանքավայրերը. Reuters

Անհայտ զինված անձինք հարձակում են գործել Իրաքի հյուսիսում գտնվող նավթի հանքարվայրերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին այս պնդմամբ հանդես է եկել Reuters գործակալությունը: Գործակալության […]