Հայփոստը շուրջ 4 անգամ թանկացրել է ծառայությունները

MasterNews

Վերջին օրերին լայն արձագանք են ստացել Հայփոստի հայտարարությունն այն մասին, որ «ակցիայի ժամկետն ավարտվել է և փոստային ծառայությունների արժեքը փոխվելու է»։

Այսօր արդեն Հայաստանի փոստային բաժանմունքներում քաղաքացիներն անակնկալի են եկել, երբ պարզվել է, որ Հայփոստի ծառայությունների արժեքն ավելացել է շուրջ 4 անգամ։

Ասում են, որ փոստային հասարակ նամակի առաքման արժեքը 70 դրամից դարձել է 230 դրամ, իսկ նույն ծառայության պատվիրված տեսակը 120-ից դարձել է 290 դրամ։

Համաձայն տեղեկությունների, այս համամասնությամբ ավելացել է ծառայությունների արժեքն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս։

http://Mamul.am

 

Next Post

Բլինքենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կայունության Է ձգտում Ռուսաստանի հետ հարաբերություններում

ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պետդեպարտամենտի […]