Հայրենիք վերադարձավ ևս երեք ռազմագերի

MasterNews

Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասացին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Next Post

Սիրիացի վարձկան 2 ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկիչներին այսօր դատապարտեց ցմահ ազատազրկման։ NEWS.am-ի հետ զրույցում գործով մեղադրող դատախազ Արշակ Մարտիրոսյանը […]