Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել․Փաշինյան

MasterNews

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։ ԱԺ հատուկ նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ այդ համակարգը հիմնված է եղել նախ և առաջ հայ-ռուսական համատեղ զորախումբ և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա»,- հավելեց նա։

Ըստ Փաշինյանի՝ բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ի ցույց դնել, թե մի շարք կայացված որոշումներ անվտանգության սպառնալիքներ է ստեղծել, օրինակ, Սյունիքի մարզի համար, նրանք ուղղակի իրավիճակը խորը չեն գնահատել։ Իրականում տեղի է ունեցել հակառակը։ «ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով։ Բայց դա չի նշանակում, որ պարտադիր բոլոր տեղերում պետք է համատեղ մատական դիրքեր կամ պոստեր դրված լինեն։ Գոյություն ունի պայմանագիր։ Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռամզաբազայի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել։ եվ այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ մի երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այն անվտանգային համակարգը, որն ունեցել ենք և ունենք, այդ համակարգը տարածվել է ՀՀ սահմանների վրա։ «Իսկ որո՞նք են այդ սահմանները, այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հիմա այս դահլիճում մարդիկ կան, ովքեր թմբկահարում են, թե ինչո՞ւ է ՀՀ սահմանը այստեղ և ինչո՞ւ է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը։ Բայց այդ մարդիկ հիմա քափ քրիտինի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանը այդպես ֆիքսած մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն։ Մեկը կարո՞ղ է էս տրամաբանությունն ինձ բացատրել»,- ասաց Փաշինյանը։

http://Lragir.am

 

Next Post

Գերության մեջ հայտնված 19 հոգի խոշտանգվել ու սպանվել է ադրբեջանական զինծառայողների կողմից․ ՄԻԵԴ հայց է ներկայացվել

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի […]