Երևանում քաղաքացին ընկել է 14-րդ հարկից.ԱԻՆ

MasterNews

Մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ […]