24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Բեռլինում ակցիաների ժամանակ տուժած ոստիկանների թիվը հասել է 93-ի

Բեռլինում մայիսմեկյան ակցիաների ժամանակ տուժած ոստիկանների թիվը հասել է 93-ի, բերման է ենթարկվել առնվազն 354 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Շաբաթ օրը՝ մայիսի 1-ին, Բեռլինում անցկացվել է ավելի քան 20 հանրահավաք եւ բողոքի ցույց, որոնց մեծամասնությունը վերաբերել է Աշխատանքի օրվան, ինչպես նաեւ այլ թեմաներին, մասնավորապես, կորոնավիրուսի սահմանափակումներին: Ամենախոշոր ակցիան անցկացվել է Նոյկյոլնում: Հանրահավաքը սկսվել էր տեղական ժամանակով 17:00-ին եւ 1,5 ժամ անց հավաքվածներին թույլ էին տվել սկսել նախատեսված քայլերթը՝ չնայած մասնակիցները խախտել էին սահմանափակումները՝ չէին պահպանել հեռավորությունը:

Քանի որ քայլերթի մասնակիցները չէին պահում հեռավորությունը, ոստիկանությունը մասնատում էր շարասյունը մի քանի առանձին մասերի՝ փորձելով կարգավորել հոսքը, սակայն արդյունքում 20:25-ի շրջանում իրավիճակը կտրուկ վատթարացել էր եւ սկսվել էին բախումներ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Ցուցարարներն արյում էին աղբամանները, ոստիկանների ուղղությամբ շշեր եւ քարեր նետում, ի պատասխան այդ գործողությունների՝ ոստիկանությունը բերման էր ենթարկում քաղաքացիներին: Բռնության պատճառով ակցիան ավարտվել էր, սակայն որոշ մասնակիցների շարունակում էին զբոսնել Նոյկյոլնի փողոցներում, ոստիկանությունը համոզում էր նրանց ցրվել նախքան պարետային ժամի մեկնարկը (22.00):

Ընդհանուր առմամբ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնն ապահովել է ավելի քան 5 հազար ոստիկան: Նոյկյոլնում շաբաթ կայացած քայլերթի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 10 հազար մարդ:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով