Հայտնաբերվել է 1 վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու եղանակը

MasterNews

Թեքսասի A&M համալսարանի հետազոտողների խումբը սարք է ստեղծել, որը թույլ է տալիս ակնթարթորեն ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Phys.org կայքի մամուլի հաղորդագրության մեջ։
Այն իրենից ներկայացնում է չժանգոտվող պողպատից խողովակի մի հատված, որի միջով անցնում է կորոնավիրուսային լուծույթը: Երբ սարքը տաքանում է մինչև 72 աստիճան Ցելսիուս, ընդամենը կես վայրկյանում լուծույթում վիրուսի տիտրը նվազում է 100 հազար անգամ: Դա բավական է հարուցիչը չեզոքացնելու համար։
Հետազոտողների տվյալներով՝ ջերմային մշակումը թույլ կտա այդ մեթոդն օգտագործել ջեռուցման, օդափոխության և օդորակման գոյություն ունեցող համակարգերում:
Համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում վարակման հետևանքով մահացել է ավելի քան 3,1 միլիոն մարդ։

http://Mamul.am

 

Next Post

Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է

Այսօր՝ մայիսի 2-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է օդանավակայանի այն հատվածին, որտեղ տեղակայված […]