05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Իրանում նոր ազատ առևտրի գոտի են ստեղծում` բաքվի հետ տնտեսական կապերը խորացնելու համար

Իրանի հյուսիսարեւմտյան Արդեբիլի նահանգում նոր ազատ առեւտրի գոտի է ստեղծվում` Ադրբեջանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար: Այս մասին հայտարարել է Արդեբիլի նահանգապետ Աքբար Բահմանջուն, նշելով, որ նոր ստեղծվող ազատ առեւտրի գոտին նպաստելու է Ադրբեջանի եւ Իրանի տնտեսությունների զարգացմանը: Trend-ի փոխանցմամբ` Իրանի պառլամենտն ու կառավարությունը արդեն որոշում կայացրել են նոր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին:

Նահանգապետ Բահմանջուն կարեւորել է հատկապես նահանգի հյուսիսում երկաթուղային տերմինալի առկայությունը, որը, ըստ նրա հավելյալ խթան կդառնա երկու երկրների տնտեսական կապերի խորացման գործում: Նշենք, որ անցյալ տարի իրանա-ադրբեջանական առեւտրաշրջանառության յոթանասուն տոկոսն իրականացվել է Արդեբիլի նահանգի վրայով, Բիլյասուվարի անցակետով` կազմելով ավելի քան քառորդ միլիարդ դոլար:

http://Hraparak.am

 

error

Կիսվեք լուրերով