05.08.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Google-ն ընդլայնել է #Android-ի միջոցով երկրաշարժերի հայտնաբերման համակարգը

Google-ն ընդլայնում է իր՝ Android-ի միջոցով երկրաշարժերի հայտնաբերման ու ահազանգման համակարգը: Ծրագիրը, որը մեկնարկել է անցյալ տարի Քալիֆորնիայում, հասանելի կլինի նաև Հունաստանում և Նոր Զելանդիայում:
Android սարքերն առաջին հերթին ճանաչում են երկրաշարժից եկող ալիքները. այնուհետև Google-ը վերլուծում է սմարթֆոններից ստացված տվյալներն ու վաղ նախազգուշացում ուղարկում օգտատերերին այն շրջանում, որտեղ սեյսմիկ ակտիվություն է նկատվում: Նրանք կտեղեկացվեն ավտոմատ կերպով, եթե չհրաժարվեն ծառայությունից։
Google-ը ծառայության աշխատանքի համար համագործակցել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության և Քալիֆորնիայի արտակարգ իրավիճակների վարչության հետ: Ժամանակի ընթացքում այդ գործառույթը տարածվել է Օրեգոն նահանգում, իսկ մայիսին կգործարկվի նաև Վաշինգթոնում։
Երկրաշարժերի հայտնաբերումն աշխատում է քանի որ գրեթե յուրաքանչյուր սմարթֆոն հագեցած է աքսելերոմետրով, որը կարող է հայտնաբերել երկրաշարժի առաջնային և երկրորդային ալիքները՝ գործելով որպես մինի-սեյսմոմետր: Միլիոնավոր Android սմարթֆոնների միավորումը թույլ կտա ձևավորել երկրաշարժերի հայտնաբերման աշխարհի խոշորագույն ցանցը: Այնուամենայնիվ, այս գործառույթն ունի որոշակի սահմանափակումներ: Օրինակ, մարդիկ, ովքեր երկրաշարժի օջախին ամենամոտն են գտնվում, հավանաբար նախապես զգուշացում չեն ստանա։ Սակայն նրանց սմարթֆոնները կօգնեն զգուշացնել ավելի հեռու գտնվողներին։
Գաղտնիք չէ, որ Android-ն առաջատար բջջային օպերացիոն համակարգ է, ուստի այս գործառույթը զարգացման հսկայական հեռանկարներ ունի: Google-ն ընդլայնում է իր երկրաշարժերի հայտնաբերման և ահզանգման համակարգը՝ լրացնելով բացերն այն վայրերում, որտեղ քիչ սեյսմոմետրեր կան և վաղ ահազանգման համակարգեր չկան:

http://Mamul.am

 

 

error

Կիսվեք լուրերով