«Որոշ բնագավառներում տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ». ամերիկացի գեներալ

MasterNews

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ամերիկացի գեներալ Քեննեթ Մաքքենզին «Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում» (AEI) մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Ամերիկացի գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայանալիք հանդիպումը դրական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների ապագայի համար, գրում է Ermenihaber-ը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք տարածաշրջանում Թուրքիայի ընդլայնվող ռազմական կարողություններն ու մասնավորապես Սիրիայում և Լիբիայում գործողություններն ապակայունացնող ազդեցություն ունենան տարածաշրջանի վրա, Մաքքենզին պատասխանել է. «Նախևառաջ Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի մեր արժեքավոր գործընկերն է: Թուրքիան ունի ազգային անվտանգության օրինական մտահոգություններ՝ կապված Սիրիայի և Իրաքի սահմանների հետ:

Այն, ինչ մենք փորձում ենք անել Թուրքիայի հետ, առավելագույնի հասցնելն է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համաձայնության եզրեր գտնել: Եթե նույնիսկ տարաձայնություններ ունենանք, կարող եք շարունակել ընկերներ մնալ: Թեև կան որոշ բնագավառներ, որոնցում մենք համաձայն չենք Թուրքիայի հետ»:

http://Mamul.am

 

Next Post

«Թող ռադ լինեն». հակառուսական ակցիա՝ Բաքվում

Այսօր Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել են Ժողովրդական շարժման անդամները: Ակցիան նվիրված է եղել Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարելիցին: Հիշեցնենք, […]

Կարդացեք նաև