Ներկայացուցիչների պալատի 65 անդամ ԱՄՆ-ին կոչ է արել 100 մլն դոլար հատկացնել Արցախին և ՀՀ-ին

MasterNews

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ ԱՄՆ-ին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ չի հաստատվել այն, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նշել է, որ տրվող ֆինանսական աջակցությունը կօգնի բարձրացնել ժողովրդի անվտանգության մակարդակը, ամրացնել ժողովրդավարությունը, տնտեսական կայուն զարգացում ապահովել և այլն:

Next Post

Աշխարհում համացանցին հասանելիություն չունի մոտ 3,7 միլիարդ մարդ

Աշխարհում մոտ 3,7 միլիարդ մարդ չունի հասանելիություն համացանցին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ Սա, ըստ ՄԱԿ մասնագետների, անհավասարության նոր ձեւ է առաջացնում։ Զեկույցում նշվում է․ […]