Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին՝ Գերմանացիներին և Հրեաներին կոտորելու մեջ

MasterNews
Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին՝ գերմանացիներին եւ հրեաներին կոտորելու մեջ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո անհեթեթ հայտարարություն է արել կապված Հայոց Ցեղասպանության հետ։ Նա, որպեսզի հիմնավորի Թուրքիայի դիրքորոշումը, զուգահեռներ է տարել ցարական Ռուսաստանի վարած քաղաքականության հետ։ «Առաջին աշխարհամարտի ժամանակ հարյուր հազարավոր գերմանացիներ եւ հրեաներ էին ապրում ցարական Ռուսաստանում, եւ բոլորը տեղահանվել են, գերմանական բանակի հետ համագործակցելու համար։ Տեղահանման անվան տակ, եթե ճիշտը խոսենք, այդ մարդկանց մեծ մասը զոհվել է ցրտից, քաղցից եւ խիստ եղանակային պայմաններից»,- ասել է Էրդողանը։

http://Hraparak.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեմիրճյան փ. 17, […]