Էրդողանը հայտարարել է, որ «Հայաստանում մեկ դար առաջ բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին»

MasterNews

«Էրդողանի ելույթի, թերևս, ամենակարևոր միտքը.

«Մի դար առաջ այն տարածքում, ուր ներկայիս Հայաստանն է, բնակչության 80 տոկոսից ավելին մուսուլմաններն էին։ Այսօր գրեթե ոչ մեկ չի մնացել։ Որևէ տեղ հայերի մեծ գերեզման չեք կարող հանդիպել»։

Այս խոսքերը հատուկ եմ առանձնացնում, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնեմ պարզ ճշմարտություն. Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստան պետության գոյությունը ինչպես 1918 թվականին, այնպես էլ հիմա անթույլատրելի է, ուստի այս տարածքում մեր՝ հայերիս ապրելը ևս անընդունելի է։

Մեր հանդեպ այսպիսի ծրագրեր ունեցող հենց այս պետությունների առջև են ծնկել Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունները՝ մեզ տանելով նոր կործանման», — գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

 

http://Auroranews.am

 

Next Post

Ղարաբաղում ռուս զինվորականներին տեղափոխող բեռնատարը պայթել է ականի վրա

Avia.pro կայքը տեղեկացնում է, որ երեկ Ղարաբաղում ռուս խաղաղապահներին տեղափոխող բեռնատարը պայթել է հակատանկային ականի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Պայթյունի հետևանքով առնվազն 2 ռուս […]

Կարդացեք նաև