24.09.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

«Քոչվորների երկիրը» կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆլմ» անվանակարգում

Ռեժիսոր Քլոե Ճաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է ապրիլի 25-ին ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 93-րդ արարողության ժամանակ, որի հեռարձակոումը վարել է ABC հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Քոչվորների կյանքը» պատմում է առանց աշխատանքի մնացած կնոջ մասին, որը հարկադրված է թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Ճաոն ծնվել է Չինաստանում, բայց ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում:

Նա ավելի վաղ ստացել է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար:

error

Կիսվեք լուրերով