Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնն է նժույգ թափերում

MasterNews

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր: Գագիկ Խարիկյանը միայն 4-րդն է: Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նորից Արթուր Դավթյանը

Next Post

Ֆրանսիացի և հայ ժողովուրդները հավերժ կապված են․ Մակրոն

Ֆրանսիացի և հայ ժողովուրդները հավերժ կապված են միմյանց: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է, […]