Տեսանյութ.Ռուսաստանի օգնությամբ կանխվել է Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձը

MasterNews

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, թե կանխել են ռազմական հեղաշրջման փորձը, որը պետք է իրականանար Լուկաշենկոյի սպանությամբ ու նրա երեխաների առևանգմամբ: Հաղորդվում է, որ դավադրության կազմակերպիչներին հաջողվել է որսալ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի և Բելառուսի ԱԱԾ-ի համատեղ ջանքերով:

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Նրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Յուրի Զենկովիչը և քաղաքագետ, հրապարակախոս Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։ Բելառուսի Հանրապետությունում հեղաշրջումը նախատեսվում էր իրականացնել Մինսկում` մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ:

 

Next Post

ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Եվրասիական տնտեսական միության եւ իր անդամ պետությունների՝ մի կողմից և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը […]