«53 օր գերության մեջ գտնվող զինվորին նորից տարել են ծառայության». Էդուարդ Մանվելյան

MasterNews

Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Մանվելյանը, անդրադառնալով գերության մեջ գտնվող զինվորին կրկին բանակ տանելու թեմային, գրել է. «Սարո Մարկոսյան. լավ հիշեք էս էրեխու անունը:
Պատերազմի առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում, երեք հրազենային ու մեկ բեկորային վնասվածք է ստացել, այնուհետև խեղճ էրեխեն գերեվարվել է ու մնացել դժոխքում 53 օր։ Հիմա, վերադառնալուց ու վերը թվարկած ամենից հետո, էս երեխուն նորից տարել են հետ ծառայության, մի բան էլ, ուշադրություն՝ թուղթ են պահանջում էս երեխուց, թե գնա ադրբեջանից թուղթ բեր՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ, որ դու էնտեղ համապատասխան բուժում ստացել ե՞ս, թե՞ չէ։
Հլը ո՞ւր ենք հասել․ գերեվարված ու վիրավոր երեխուն հետ են տարել ծառայության հերիք չի, մի հատ էլ թուղթ են ասում բեր, էն էլ որտեղի՞ց՝ ադրբեջանից։
Բարև՛, ազգամնացորդ․
ի՞նչ կա․ էլի էն հին տներն ե՞ք, հա՞․․․
էլի քոչարյանը ձեր хер-օսսն ա, նիկօլայը՝ աստվածը, իսկ թշնամին թուրքը՞, հա՞․․․»:

Next Post

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։ […]