Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Ուկրաինայի հյուպատոսը

MasterNews

ՌԴ ԱԴԾ-ը Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսարանի հյուպատոսին` իրավապահ մարմինների և ԱԴԾ-ի տվյալների բազաներից գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, այս մասին հայտնում է ТАСС-ը: Անվտանգության դաշնային ծառայությունում նշել են, որ «այդ գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ ՌԴ նկատմամբ»: Նշվում է նաև, որ նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն միջազգային իրավունքի:

http://Mamul.am

 

Next Post

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը ի թիվս այլոց, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման […]