Ռուսաստանում սկսել են հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարան կառուցել

MasterNews

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքում սկսվել է հարվածային անօդաչուների արտադրության՝ Ռուսաստանում առաջին գործարանի շինարարությունը, հայտում է «Կրոնշտադտ» ընկերության մամուլի ծառայությունը:

«Գործարանը կկառուցվի ռեկորդային կարճ ժամկետում՝ արտադրության մեկնարկը ծրագրված է արդեն 2021 թվականի նոյեմբերին»,- ասել են ընկերությունում:

«Կրոնշտադտի» տվյալներով՝ նախագիծի ներդրումները կկազմեն ավելի քան 4 միլիարդ ռուբլի: Բացի այդ, գործարանն աշխատանքով կապահովի ավելի քան 1,5 հազար մարդու և երկրի բյուջե տարեկան կվճարի ավելի քան 900 միլիոն ռուբլի:

Ձեռնարկության ընդհանուր մակերեսը կկազմի 45 հազար քառակուսի մետր, արտադրությունը կլինի անաղմուկ և էկոլոգիապես մաքուր, վստահեցրել են ընկերությունում:

http://Mamul.am

 

Next Post

ՊԲ-ն հրապարակել է 193 զոհված զինծառայողների անուն

ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված եւս 193 հայորդու անուն։ Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ. 2000թ. Վարդանյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո […]