Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ տարհանվել է 11 հիվանդ․ կան տուժածներ

MasterNews

Ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Next Post

Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթի կասկածանքով ձերբակալվել է 33-ամյա քաղաքացի

2021թ ապրիլի 15-ին` ժամը 02:00-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհով ընթանալով դեպի Աբովյան քաղաք, վրաերթի է ենթարկել ավտոճանապարհի աջ հատվածով քայլող […]