«Մանչեսթեր Սիթի»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում են

MasterNews

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և առավելության հասավ 1:2 հաշվով: «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Ռիյադ Մահրեզը և Ֆիլ Ֆոդենը: Դորտմունդյան ակումբի միակ գոլը խփեց Ջուդ Բելինգհեմը:

Օրվա մյուս խաղում` «Լիվերպուլ»-«Ռեալ», դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերի առաջին խաղում հաղթել էր «Ռեալ»-ը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկան «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն: Նախօրեին ՉԼ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել էին նաև «Չելսի»-ն և ՊՍԺ-ն:

Next Post

Բայդենն ու Մերկելը Ռուսաստանին հորդորել են չուժեղացնել ռազմական ներկայությունն Ուկրաինայի հետ սահմանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակը, կարծիք հայտնել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի սահմանների մոտ ռազմական […]