Երևանում 54 համարի երթուղայինում տղամարդ է սպանվել

MasterNews

Երևանում 54 համարի երթուղայինում տղամարդ է դանակահարվել, վերջինս մահացել է։ Ոստիկանությունից «Փաստինֆո»֊ին հայտնեցին, որ քաղաքացուց ահազանգ է ստացվել , որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, երթուղայինի մեջ մարդ են դանակահարել:

«Այնուհետև շտապօգնությունից հաղորդում է ներկայացվել, մեկնել են նշված հասցե և հայնտնաբերել տղամարդու դի: Հանգամանքները պարզվում են: Նախաքննություն է կատարվում»,֊հայտնեցին ոստիկանությունից։

«Փաստինֆո»֊ի տեղեկություններով՝ երթուղայինում վիճաբանություն է առաջացել՝ դիմակ չկրելու հարցի շուրջ, որի ընթացքում քաղաքացուն դանակահարել են։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։

Աղբյուր` Փաստինֆո

Next Post

Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր […]