Ֆրանսիական ազգային երկաթուղային ընկերությունը՝ SNCF-ն, հայտարարել է, որ ջրածնային շարժիչով 12 գնացք է պատվիրել։ Ֆրանսիայի երկաթուղիներում ջրածնային գնացքների փորձարկումը կսկսվի 2023 թվականից։
Գնացքները հավաքելու է ֆրանսիական Alstom ընկերությունը, դրանք աշխատելու են ջրածնով և էլեկրտականությամբ։ Մեկ լիցքավորմամբ գնացքները կարող են ընթանալ 600 կմ։