Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում իրոք սրվել է

MasterNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:

«Իրոք, կա Դոնբասում իրավիճակի սրում, իրոք մենք դա տեսնում ենք, տեսնում են նաև զինծառայողներն ու հրամանատարները: Հասկանում եմ, որ մեր զինծառայողների դեմ աշխատում են դիպուկահարներ»,- «Ուկրաինա 24»-ին ասել է Զելենսկին:

Next Post

Հայ գերիների խումբ է վերադառնում Երևան

Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Այս պահին հայտնի չէ, թե քանի ռազմագերի է վերադառնում […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram