Կորոնավիրուսով 72-ամյա հիվանդը ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից

MasterNews

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից:

Լուսադեմին գտել են նրա դին: Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Չինաստանը «միացավ» Թուրքիային. Ռուսաստանը քաղում է Հայաստանի դեմ ագրեսիայի պտուղները

Հնդկաստանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Չինաստանի հետ ռազմական դաշինքի մասին խոսք չկա: Մինչ Դելի ժամանելը նա եղել էր Պեկինում, ոգեւորված խոսել […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram