Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանանցից 15-ին ոստիկանությունը բերել է բաժանմունք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ժամը 14:00-ի դրությամբ Կառավարության շենքի մոտից ոստիկանություն է բերվել 15 կին»,- նշեցին ոստիկանությունից: