Քոչարյանի և մյուսների նկատմամբ հետապնդումը 300․1 հոդվածով դադարեցվեց

MasterNews

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի 3001 հոդվածի առաջին մասով։

«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 3001 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»,- ասաց դատավորը։

Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ևս Քրեական օրենսգրքի 3001 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։

Դատավորը պարզաբանեց՝ Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովն այս քրեական գործով ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրված միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով, որով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

«Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը արդարացվածի կարգավիճակ են ձեռք բերում մեղադրանքի համապատասխան մասով։ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքները մնացած մասով մնում են»,- ասաց դատավորը։

http://Lragir.am

 

Next Post

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում երկրի ամբողջ տարածքում

Ապրիլին Ռուսաստանում կանցկացվեն ավելի քան 4 հազար զորավարժություններ բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում, ինչպես նաև Հեռավոր հյուսիսում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում, հայտնել է ՌԴ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram