Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ապրիլի սկզբի համեմատ բարձրացել է 19 սանտիմետրով

MasterNews

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա։ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով եւ ստորերկրյա հոսքի միջոցով Սեւանա լիճ է տեղափոխվել 32 միլիոն 940 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ։

Next Post

Քոչարյանի և մյուսների նկատմամբ հետապնդումը 300․1 հոդվածով դադարեցվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram