17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ-ն իրազեկում է հրապարակել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին ռուսական Ս-400-ների գնման պատճառով

Ամերիկյան վարչակազմը երկուշաբթի հրապարակել է իրազեկում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ ավելի վաղ արդեն մտցված պատժամիջոցների մասին ռուսական Ս-400 զինիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: ԱՄՆ Պեռքարտուղարության համապատասխան իրազեկումը հրապարակվել է դաշնային ռեեստրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Սահմանափակող միջոցառումները տարածվում են ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, այնպես էլ դրա ղեկավարի եւ երեք ներկայացուցիչների վրա: Նոր իրազեկման մեջ նշվում է, որ պատժամիջոցները սկսել են գործել «2020 թվականի դեկտեմբերի 14-ից»:

Դեկտեմբերին կիրառված պատժամիջոցները ներառել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության համար ԱՄՆ լիցենզիաների եւ թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաեւ այդ կազմակերպության նշված ղեկավարների ակտիվների սառեցում ու մուտքի սահմանափակումներ:

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով