LG-ն կդադարի բջջային հեռախոսներ արտադրել

MasterNews

Հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտարարել է բջջային հեռախոսների շուկայից հեռանալու մասին: Այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։

Ընկերությունը որոշումը բացատրել է երկար տարիներ շարունակվող վնասներով և ավելի մեծ արտադրողների հետ մրցակցության աճով:
Գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, նշում է, որ ընկերությունը սմարթֆոնների վաճառքը քննարկել է վիետնամական Vingroup կորպորացիայի և գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի հետ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել:
Ըստ Yonhap-ի տեղեկատվության, LG-ի բջջային հեռախոսների արտադրության վնասի չափը անցյալ տարի հասել է 4.4 միլիարդ դոլարի։

http://Mamul.am

 

Next Post

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամները միաձայն ընդունել են Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Շնորհայալություն ենք […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram