17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Սյունիքում կշոգի մինչև +32 աստիճան. Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդ է թափանցում Հայաստան

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

error

Կիսվեք լուրերով