ՊԵԿ մի խումբ պաշտոնյաներ հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ. պետությանը 4․5 մլրդ դրամի վնաս է պատճառվել

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրված ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու իրենց պարտականությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից ներկրվող ապրանքները Հայաստան տեղափոխելու և ըստ որոշված սակագների մաքսազերծելու ծառայություններ են մատուցվել, այսպես կոչված, «կարգո» ընկերությունների կողմից:

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով վերոհիշյալ ծառայությունները մատուցող անձանց հետ, մաքսային հսկողության «կարմիր ուղի» ապրանքների բացթողում ընթացակարգ ընտրված լինելու դեպքերում, ըստ նախապես որոշված հանցավոր համաձայնության պլանի, մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով` կարգավորիչ գներով մաքսային ձևակերպումներ կատարելու պարտականության փոխարեն: Արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։

Նշված պաշտոնատար անձինք, ի պաշտոնե կրելով ՀՀ տարածք ապրանքների ներկրման գործարքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` մաքսային ձևակերպումն օրենքով սահմանված կարգով կատարելու, իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու պարտականություն, չեն կատարել իրենց վերապահված պարտականությունները և գործել են անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

http://Lragir.am

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-13:00 Ներքին Չարբախ և […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram