Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնի ուղերձում անդրադարձել է ԼՂ պատերազմում գերի ընկածներին

MasterNews

Հռոմի պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով, որի ընթացքում անդրադարձ է կատարել հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանային լարված իրավիճակներին, սպառազինությունների մրցավազքին ու համավարակի դեմ պայքարին, խոցելի խմբերին, սոցիալական պաշտպանությանն ու երիտասարդությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղերձում Հռոմի Պապը խոսել է նաև գերեվարվածների հարցի մասին՝ ընդգծելով. «Թող որ նա (Աստված) թույլ տա պատերազմի գերևարվածներին, հատկապես, արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, որպեսզի նրանք ապահով վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։

Next Post

Կրակոցներ՝ Ծաղկաձորում. կասկածյալների մեջ է ՀՀ քաղաքապետերից մեկը

Այսօր՝ ապրիլի 4-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram