«Հարուստ երկրներն աշխարհում պատվաստանյութերի պակաս են ստեղծել»․ ՉԺՀ ԱԳ նախարար

MasterNews

Զարգացած երկրները գնել են աշխարհում արտադրված պատվաստանյութերի մոտ 60%-ը և այդ դեղամիջոցների պակաս են ստեղծել զարգացող պետությունների համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։
«Հարուստ երկրները ձեռք են բերել աշխարհում պատվաստանյութերի 60%-ը։ Որոշ զարգացած երկրներ պատվիրել են այնպիսի քանակություններ, որոնք 3-4 անգամ գերազանցում են իրենց բնակչության թիվը»,- ասել է նա։
«Շատ զարգացող երկրներ բախվում են պատվաստանյութերի խնդրի հետ, քիչ չեն պետությունները, որոնք դժվարություններ են ունենում նույնիսկ գոնե 1 չափաբաժին ստանալու համար»,- հավելել Է Վան Ին:
Նա նշել է, որ Չինաստանն օգնություն է ցուցաբերել ավելի քան 80 երկրի և 3 միջազգային կազմակերպության՝ պատվաստանյութերով ապահովելու հարցում, ինչպես նաև նման դեղամիջոցների առևտրային մատակարարումներ է իրականացրել աշխարհի ավելի քան 40 պետություններ:

http://Mamul.am

 

Next Post

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում 2021թ. ապրիլի 5-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram