Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում

MasterNews

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց և Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկներում 2021թ. ապրիլի 5-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից ձախ շրջադարձով դեպի Մոլդովական և Նանսենի փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկությունը ձախ եզրային 4-րդ երթևեկելի գոտիներից կկազմակերպվի Տ2 տիպի համապատասխան լուսացույցների միջոցով:

Միաժամանակ՝ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Բաղյան փողոց-Հովհաննիսյան փողոց խաչմերուկներում Գայի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում.

http://Lragir.am

 

Next Post

LG-ն կդադարի բջջային հեռախոսներ արտադրել

Հարավկորեական LG Electronics ընկերությունը հայտարարել է բջջային հեռախոսների շուկայից հեռանալու մասին: Այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։ Ընկերությունը որոշումը բացատրել է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram