Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավարժություններ

MasterNews

Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին կսկսեն համատեղ զորավարժություններ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

«Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին », — հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:

Զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրերում, որտեղ կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները:

«Զորավարժությունների ժամանակ, որոնք իրականացվելու են ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Վրաստանում թուրքական ընկերության կողմից «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ցույց է տեղի ունենում

Վրաստանում ջրցան մեքենաներ և ոստիկանության լրացուցիչ ջոկատներ են տեղակայվել Իմերեթի մարզի Ռիոնի կիրճի մոտ, որտեղ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ընդդեմ «Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram