Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալները դարձել են հասանելի

MasterNews

Facebook սոցիալական ցանցի ավելի քան 533 մլն օգտատերերի անձնական տվյալները տեղադրվել են հաքերային ֆորումում: Այս մասին շաբաթ հայտնել Է Business Insider պորտալը։

Նրա տեղեկությունների համաձայն՝ բաց հասանելիության մեջ է հայտնվել 106 երկրների օգտատերերի տեղեկատվությունը, այդ թվում ԱՄՆ-ի 32 մլն բնակիչների, մեծ Բրիտանիայում 11 մլն օգտատերերի եւ Հնդկաստանի 6 մլն բնակիչների հաշիվները: Ֆորումում տեղադրվել են օգտատերերի ամբողջական անունները, նրանց գտնվելու վայրը, ծննդյան տարեթվերը, կենսագրությունը, բջջային համարները եւ որոշ դեպքերում էլ.փոստի հասցեները:

Տվյալների նման քանակությունը կարող է արժեքավոր տեղեկատվություն դառնալ կիբերհանցագործների համար, որոնք նման տիպի գրառումներ են օգտագործում կեղծ սխեմաների համար, նախազգուշացնում են փորձագետները: «Նման չափի տվյալների բազան, որը պարունակում է այնպիսի անձնական տեղեկություններ, ինչպիսիք են Facebook — ի մեծ թվով օգտատերերի հեռախոսահամարները, միանշանակ կհանգեցնի նրան, որ չարագործները կօգտվեն այդ տվյալներից հաքերային հարձակումներ կազմակերպելու համար», — հրատարակությունը մեջբերել է Hudson Rock ընկերության հիմնադիրներից Ալոն Գալի խոսքը, որը զբաղվում է կիբեռհանցագործությունների բացահայտմամբ:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram