Երկրաշարժ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ

MasterNews

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Աղբյուր` Փաստինֆո

 

Next Post

Facebook-ի ավելի քան 533 մլն օգտատերերի տվյալները դարձել են հասանելի

Facebook սոցիալական ցանցի ավելի քան 533 մլն օգտատերերի անձնական տվյալները տեղադրվել են հաքերային ֆորումում: Այս մասին շաբաթ հայտնել Է Business Insider պորտալը։ Նրա տեղեկությունների համաձայն՝ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram