20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրները Թայվանին օգնություն են տրամադրում սուզանավերի կառուցման հարցում

Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն օգնում են իրականացնել Թայվանի սուզանավերի կառուցման նախագիծը։ Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կղզու պաշտպանական գերատեսչությանը։

Ուրբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Թայվանի իշխանությունները հերքում են ամերիկյան The National Interest հրատարակության տվյալները, որոնց համաձայն 2019 թվականին սուզանավերի կառուցման հարցում իրենց օգնությունն է առաջարկել ԿԺԴՀ-ն: «Մեր սուզանավերը մշակելիս ԿԺԴՀ — ի հետ երբեք շփում չի եղել, չկա եւ երբեք չի լինի. օգնությունը տրամադրվում է Եվրոպայի կարեւոր երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից», — ասված Է հաղորդագրության մեջ՝ առանց լրացուցիչ մանրամասների:

Գործակալությունը նշում է, որ Թայվանի մոտ առկա չորս սուզանավերից երկուսը կառուցվել են Նիդեռլանդներում 1980-ական թվականներին, թեեւ հետագայում երկիրը հրաժարվել է կղզուն այլ նավեր վաճառել:

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով