Պուտինն ու Ալիեւը հաստատել են ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը

MasterNews

Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի կայքը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, նշվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է: Քննարկվել է նաեւ Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը:

Շոշափվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հաստատվել է ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու փոխադարձ տրամադրվածությունը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

http://Lragir.am

 

Next Post

ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram