ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Կանեփի օրինականացման մասին որոշումը պաշտպանել են Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի 2 պալատները: Նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է օրինագծի ստորագրման մասին: Այսպիսով, Նյու Յորքը դառնում է ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը՝ ոչ բժշկական նպատակներով: Օրենքը գործում է 21 տարեկանից բարձր անձանց համար։ Նշվում է, որ օրինագիծը հանում է կանեփի օգտագործման հետ կապված մեղադրանքներով դատապարտված՝ նահանգի հազարավոր բնակիչների դատվածությունը: Տեղական իշխանությունների հաշվարկներով՝ նոր ինդուստրիան կստեղծի 30-60 000 նոր աշխատատեղ և տարեկան լրացուցիչ 350 միլիոն դոլարի հարկեր կգանձվեն: http://Mamul.am |
Հնգ Ապր 1 , 2021
Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը […]