18.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել Ուկրաինային Ղրիմի և Դոնբասի հարցով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի կողմից «ագրեսիայի» պայմաններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Բլինքենի և Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրի Կուլեբայի հեռախոսազրույցից հետո։

«Բլինքենը հաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ռուսաստանի կողմից Դոնբասի և Ղրիմի ուղղությամբ ցուցաբերած շարունակական ագրեսիայի պայմաններում», – ասել է Փրայսը։

Երկու երկրների նախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը խաղաղության պահպանման, կորոնավիրուսի և կլիմայի փոփոխության ուղղություններով։

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով