Պուտինը բանակցություններ է վարել Մերկելի և Մակրոնի հետ

MasterNews

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Այդ բանակցությունների շրջանակներում երկրների ղեկավարները քննարկել են ընթացիկ օրակարգը՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, Ուկրաինայի արևելքում և Բելառուսում իրավիճակը, ինչպես նաև Իրանի հետ միջուկային գործարքը, Եվրոմիության հետ հարաբերությունների վերականգնումը և Ալեքսեյ Նավալնիի գործը:
Մերկելն ու Մակրոնը հաստատել են Մինսկի համաձայնագրերի անայլընտրանքայնությունը, իսկ Պուտինը եվրոպացի առաջնորդներին լուրջ մտահոգություն է հայտնել, որ Կիևը հրաժարվում է պահպանել հրադադարը:
Բանակցությունների բոլոր մասնակիցները հանդես են եկել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման և իրականացման օգտին, որին մասնակցում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:
Ալեքսեյ Նավալնիի գործի հետ կապված՝ Պուտինը Մակրոնին և Մերկելին պարզաբանել է քրեական հետապնդման օբյեկտիվ հանգամանքները:
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԵՄ-ի հետ նորմալ փոխգործակցությունը, եթե շահագրգռվածություն ցուցաբերվի:
Բացի այդ, երկրների ղեկավարներն արձանագրել են Լիբիայում հրադադարի պահպանումը, ինչպես նաև պարզել են, որ Սիրիայում գլխավոր հարցը մնում է բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելը:

http://Mamul.am

 

Next Post

Մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը

Մարտի 31-ին 81 տարեկանում մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram