20.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են Երևանում Լրագրողի արձանը գողացած անձինք ձերբակալվել են: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին մարտի 25-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվողՍուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել են Լրագրողի բրոնզաձույլ արձանը: Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով,բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

error

Կիսվեք լուրերով