MasterNews

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի եւ նախագահ Ջո Բայգդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Սուգան իր այցն ԱՄՆ կսկսի ապրիլի 8-ին: Իսկ ուղեւորությունը կտեւի չորս օր: Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղեւորությունից առաջ Սուգան պատվաստում կանցնի կորոնավիրուսի դեմ: Ինչպես սպասվում Է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանի, ԿԺԴՀ-ի, կլիմայի փոփոխության հարցերը եւ երկկողմ ռազմավարական դաշինքը: 2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել Է Սպիտակ տանը:

Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը Նյու Յորքում հանդիպել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա ընտրվելուց հետո, բայց մինչեւ պաշտոնակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Next Post

Պեսկովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների բնույթի մասին

Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram