Հայաստանում ծանր համաճարակային իրավիճակ է, մահճակալային ֆոնդը սպառվում է

MasterNews

Հայաստանում ծանր համաճարակային իրավիճակ է, և հիվանդանոցային համակարգը բավական ծանրաբեռնված է, covid հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

«Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Իսկ վիրուսի վերարտադրման ցուցանիշը 1,2 է այս պահի դրությամբ։ Դա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք։ Շատ բարդ իրավիճակ է, որովհետև այդ սպասվող 7000 դեպքով ամբողջովին մեր մահճակալային ֆոնդը կսպառվի։ Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ունեինք հերթերի ցանկ, մարդիկ սպասում էին իրենց հոսպիտալացումներին, մենք այդպիսի իրավիճակ կունենանք»,- քասաց Սահակյանը։

 

http://Lragir.am

 

Next Post

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրել է. Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram