17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Ադամ Շիֆը ԱՄՆ կառավարությունից պահանջում է ջանքեր հայ գերիների ազատման եւ Մինսկի խմբի ակտիվացման հարցում

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի եւ Ժնեւյան կոնվեցիայի կոպտագույն խախում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով վերջերս բանաձեւ է ներկայացրել՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մարդու իրավունքների ոտնահարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանի զինված ուժերը բռնություններ են ենթարկել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: 200 ռազմագերիներ անօրինական կերպով դեռ պահվում են Ադրբեջանում եւ հետագա բռնությունների հավանականություն կագործընթացի ամեն վայրկյան ձգձգումը ավելացնում է հայ ռազմագերիների տառապանքները», ասել է նա:

Ադամ Շիֆի կողմից շրջանառության մեջ դրված բանաձեւը պահանջում է ամերիկյան վարչակազմից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը գերիների ազատ արձակման համար, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնել աշխատանքը ստեղծված իրավիճակի լուծման համար:

 

http://Lragir.am

 

error

Կիսվեք լուրերով