Ռուսական բջջային կապի խոշորագույն МТС օպերատորը Motorola եւ Qualcomm ընկերությունների հետ համատեղ Motorola սմարթֆոնների համար 5G կապի պիլոտային ցանցի արագությունը հասցրել է ռեկորդային չափի՝ 4 գեգաբիտ/վայրկյանի, ինչը հանդիսանում է կոմերցիոն սմարթֆոնների համար ռեկորդ, որոնք ներկայացված են Ռուսաստանում եւ Եվրոպայում։

«Թեստերը իրականացվել են indoor ռեժիմում, ռուսական МТС ընկերության լաբորատորիայում, 24,25-27,5 գեգահերց (n258) միլիմետրային դիապազոնում, որը միակ թույլատրելի դիապազոնն է 5G կապի համար ՌԴ տարածքում։ Այն կիրառվելու է նաեւ Եվրոպայում։ Թեստավորումներն իրականացվել են Ericsson Radio System-ի սարքերով։