17.01.2022

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Կառավարությունը ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատավարձը բարձրացրեց մինչև 97․5 տոկոսով

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով հավանություն տվեց ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերն ավելացնելու նախագծին։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով և 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402․181 դրամ։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայումս ոստիկանության պարեկային ստորաբաժանումները՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդը, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունը, համապատասխանաբար ըստ ծառայությունների, ներգրավում են հասարակական կարգի պահպանման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրների իրականացմանը և օժանդակում հանցավորությանը հակազդելու քրեական հետախուզության ստորաբաժանումների գործունեությանը:

Քաղաքացիների անվտանգության և իրավունքների ապահովման, հասարակական վայրերում կարգ ու կանոնի պահպանման, հանցագործությունների, իրավախատումների նախականխման, կանխման բնագավառում պատշաճ ծառայություն իրականացնելու նպատակով նախատեսվում է հիմնովին վերակազմակերպել պարեկային ծառայությունը:

Աղբյուր` Փաստինֆո

 

error

Կիսվեք լուրերով