ԱՄՆ-ն ու ԵՄ-ն որոշել են համակարգել գործողությունները Ռուսաստանի հարցում

MasterNews

ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը քննարկել են Ռուսաստանի «առճակատման վարքագիծը» և պայմանավորվել համակարգել գործողությունները Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ընտրել է առճակատման վարքագիծ։ Այդ կապակցությամբ որոշել ենք միասին գործել՝ դրան դիմակայելու համար»,- դիվանագետի խոսքը մեջբերել է РИА Новости-ն։

Ավելի վաղ Բլինքենը ժամանել էր Բրյուսել։ Նա մասնակցել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստին, հանդիպել Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ և խոսել Բորելի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին խորհուրդ է տվել զբաղվել ներքին խնդիրների լուծմամբ։

http://Mamul.am

 

Next Post

Պետական դավաճանության, լրտեսության համար կնախատեսվի ցմահ ազատազրկում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության, լրտեսության համար նախատեսված պատիժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram